ՀՀ ԱԽ քարտուղարը Հունաստանում հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հունաստանում հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ։
«Դելֆի տնտեսական ֆորում»-ի շրջանակում հանդիպել եմ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ: Հանդիպման ընթացքում մտքեր ենք փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,– գրել է Արմեն Գրիգորյանը իր «Ֆեյսբուք»-ի էջում՝ կից հրապարակելով լուսանկար հանդիպումից։
