«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունը ևս իր փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ. Վարչապետի թեկնածուն Լևոն Շիրինյանն է

Քիչ առաջ «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեցին իրենց փաստաթղթերի փաթեթը: Կուսակցության ներկայացուցիչ Արտյոմ Աբոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատգամավորի թեկնածուների իրենց ցուցակը 80 անձից է բաղկացած, վարչապետի թեկնածուն` Լևոն Շիրինյանն է:

Այսպիսով իրենց փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած ուժերի թիվը հասավ 11–ի։

Նշենք, որ այսօր ժամը 18-ին լրանում է ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերի գրանցման համար փաստաթղթերի՝ ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը:

Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 11 քաղաքական ուեր.

Դրանք են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ԲՀԿ-ն, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, «Բոլորին դեմ եմ»  ժողովրդավարական կուսակցություն, «Ուժեղ Հայաստան» դաշինք, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Միասնության թևեր», Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունը։