Կոչ եմ անում բոլոր ուսանողներին և երիտասարդներին ոտքի կանգնել և պայքարել մեր իրավունքների, ապագայի, մեր պետության և հայրենիքի անվտանգության համար. Աշոտ Անդրեասյան

ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
՛՛Խորհրդարանը քննարկում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Այս խայտառակ հակասահմանադրական բազմաթիվ կետեր պարունակող նախագիծը դդումափոխարինիչը ԱԺ ամբիոնից ներկայացնում է իբրև ուսանողներին լայն հնարավորություններ ընձեռող հնարավորություն, մինչդեռ օրենսդրական այս փաթեթը նոր մանիպուլյատիվ մանյովր է կրթական համակարգը փլուզելու հնարավորություն ստանալու համար։
Օրենքի նախագիծը անմիջական հարված է հասցնում բուհի ինքնավարությանը, ուսանողի իրավունքներին և կրթական համակարգի գործունեության առանցքային սկզբունքներին։
Նախագծով նվազեցվում է բուհի կառավարման խորհրդում ուսանողների և դասախոսների քանակը։
Նորանշանակ նախարարը <<իմքայլական պաշտոնյաներ>> արտահայտությունը քողարկել է <<պետություն>> բառով և համոզում է հանրությանը, որ միայն <<պետությունը>> պետք է рулит անի, թե բուհը ինչպես կատարի իր մասնագիտական գործունեությունը , հետո էլ ասում, որ իր կարծիքով կառավարման խորհրդում ուսանողներն ու դասախոսներն ընդհանրապես ավելորդ են։ Այսինքն կրթական համակարգի ամենագլխավոր մասնակիցները՝ ուսանողը և դասախոսը պետք է զուրկ լինեն բուհի կառավարական խորհրդի կազմում լինելուց, իրենց տեղը զիջելով ազգակործան դավաճանների ներկայացուցիչներին։ Գրպանային ղեկավարներով բուհերը հնարավորություն կտան կառավարությանը կործանել առանց այն էլ թերի կրթական համակարգը, ներմուծել սոռոսական նոր ծրագրեր, <<թրեյնինգներ>>, ձևաչափեր, որոնք երիտասարդներին հնարավորինս կզրկեն որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից և հիմք կստեղծեն կիսագրագետ, ռոբոտացած երիտասարդների միջոցով նոր ազգադավ, կործանարար ծրագրերի կյանքի կոչմանը։
<<Մեր փոքրիկ պետությանը այդքան բուհեր պետք չեն>>. ասել է դդումի փոխարինիչը։ կառավարությանը ձեռնտու չեն կրթական հաստատությունները, քանի որ սովորելուն զուգահեռ աշխատող երիտասարդների մի մասն այս պահին մի կերպ կարողանում են նպատակասլացության և համառության շնորհիվ ձեռք բերել այդ կրթությունը, ընդունվելով ոչ թե իրենց մտավոր ընդունակություններին, այլ գոնե ֆինանսական հնարավորություններին համապատասխան բուհ։
Անգրագետ հանրությանը կառավարելն ավելի դյուրին է։
Նախագծում առկա են նաև մի շարք ցնդաբանություններ ինչպիսիք են օրինակ՝ եռաստիճան բարձրագույն կրթական համակարգի, ինտեգրված կրթական ծրագրի, ԳԱԱ գիտակրթական գործունեության իրավական հիմքերի, ակադեմիական և վարչական պաշտոնում նշանակված անձի տարիքային խտրական մոտեցումների և մի շարք այլ հակասահմանադրական կետերի վերաբերյալ սահմանումներ, որոնք ուղղված են կրթական համակարգի թուլացմանը։ Չեմ խոսում եզրույթների հայերեն ձևակերպումներին, որոնք նույնպես բավականին վիճելի են։
Նախագծի շուրջ ոլորտի մի շարք ներկայացուցիչներ և կառույցներ արդեն իսկ հայտնել են իրենց դժգոհությունը։
Հարգելի ուսանողներ և երիտասարդներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմ և մտահոգ հայրենակիցներ, սա դավադիր քայլն է մեր իրավուքների ոտնահարման, հնարավորությունների սահմանափակման, գիտակրթական ներկայացուցիչների մասնագիտական առաքելության խոչնդոտման և սահմանադրության ոտնահարման ուղղությամբ։ Այս և նմանատիպ բազմաթիվ նախագծերը ընդունվելու են խորհրդարանական մեծամասնության շնորհիվ քանի դեռ մենք հանդուրժում ենք դավաճան և ազգակործան կառավարության ներկայացուցիչներին։ Կա միայն մեկ ճանապարհ բոլոր ոլորտները փրկելու և ոտքի կանգնելու համար՝ հեռացնել դավադիրներին մեր երկրից։ Կոչ եմ անում բոլոր ուսանողներին և երիտասարդներին ոտքի կանգնել և պայքարել մեր իրավունքների, ապագայի, մեր պետության և հայրենիքի անվտանգության համար։՛՛