Փաշինյանն իր հայտարարությամբ վիրավորել է Հայաստանի բնակչության 70 տոկոսին․ Քոչարյան

Բազմամսյա շրջափակումը վերապրած և հազիվ փրկված արցախցիներին ուղղված իր հայտարարությամբ Փաշինյանը վիրավորել է Հայաստանի բնակչության 70 տոկոսին։ Ինչպես հաղորդել և տեղեկացրել է NEWS.am-ը, այս մասին Ախուրյանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ արցախցիներին ուղղված «Ինչո՞ւ նրանք փախան Հայաստան» հարցադրմանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի բնակչության ավելի քան 70 տոկոսը Ցեղասպանությունից մազապուրծ եղածների սերունդներն են։ Ստացվում է, որ արցախցիների հասցեին արված իր հայտարարությամբ Փաշինյանը վիրավորել է Հայաստանի բնակչության մեծամասնությանը, նշել է Քոչարյանը։ «Դա ձեր նախնիներին են ասել՝ «փախստականներ, հողատուներ»։ Բնակչության զգալի մասն այդպիսի պատմություն ունի»,- նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ փաստացի վարչապետը ընտրության առաջ է կանգնեցնում՝ «պե՞տք է այնտեղ մեռնեին, թե՞ իսլամ ընդունեին»։

Մանրամասները՝ այստեղ