Սամվել Կարապետյանի ուղերձը՝ արարատցիներին

NEWS.am — Մենք թույլ չենք տա սահմանների թուլացում, և Արտաշատը, Արարատը, Մասիսը, Վեդին ու Երասխը պարզապես պարտավոր են հաղթել չարիքին, որովհետև մենք միասին ենք վերջ դնելու թե՛ այս չարիքին, թե՛ աղքատությանը։ Այս մասին ասված է տնային կալանքի տակ գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ Արարատի մարզի բնակիչներին ուղղված տեսաուղերձում, որը ցուցադրվել է մայիսի 19-ին Արարատ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։

Իր ուղերձում նա առանձնակի շեշտադրում է արել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական վերածննդի վրա։ Սամվել Կարապետյանն ընդգծել է, որ ռազմավարական նշանակություն ունեցող գյուղատնտեսության ոլորտը վերջապես պետք է ստանա լիարժեք ու համապարփակ պետական աջակցություն, որպեսզի հողի վրա աշխատող մարդկանց համար դառնա իսկապես շահութաբեր ու եկամտաբեր։ Ավարտելով ընտրողներին ուղղված իր խոսքը՝ քաղաքական գործիչը հաստատուն վստահություն է հայտնել ընդդիմադիր ուժերի հաղթանակի հարցում՝ հայտարարելով, որ քաղաքացիների համատեղ ջանքերով ներկայիս ճգնաժամին փոխարինելու է գալիս Ուժեղ Հայաստանը։