Ռուսաստանի հետ հարաբերությունները մոտ են ռուբիկոնին. Վաղարշակ Հարությունյան (տեսանյութ)

«Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները մոտեցել են վտանգավոր ռուբիկոնի»,- հայտարարում է «Ռեֆորմիստներ» կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանը ՍիվիլՆեթի եթերում՝ Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում։ Հարությունյանը, որը 2020 թվականի պատերազմից առաջ եղել է վարչապետ Փաշինյանի գլխավոր խորհրդականը, պատերազմից հետո՝ պաշտպանության նախարարը, ապա և ՌԴ-ում Հայաստանի դեսպանը, նշում է, որ լուրջ վտանգներ է տեսնում «Թրամփի ուղի» նախագծում։ Բացի այդ, նա դեմ է կառավարման խորհրդարանական (պառլամենտական) համակարգին և խոստանում է երկրի ղեկավարի պաշտոնին հավակնողների համար սահմանել «նոր չափանիշներ»։