«Սա նման է իր գործը պրծած մարմնավաճառ կնոջ, ով հիմա էլ փողն է ուզում». թուրքական սոցցանցեր` ՀՀ ԱԳՆ Այվազյանի վերջին հայտարարության մասին
Մեր տարածաշրջանում պետությունների միջև շփման հիմնական լեզուն ուժն է: Նույնիսկ եթե այդ ուժը չկա, պետք է պահել արժանապատվությունը: Հակառակ դեպքում քեզ շարունակական նսեմացնելու են ու զրկելու իրավունքներից: Սա բանահյուսություն չէ, այլ պրագմատիկ քաղաքականություն: Այդպիսի կարծիք հայտնեց իր Telegram—ալիքում թուրքագետ Վարուժան Գեղամյանը :
«ՀՀ-ուն ներկայումս գործող օկուպացիոն վարչակարգը, որը չի ներկայացնում Հայաստանի շահերը, պատրաստվում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել: Սակայն դա անում է պարտվողական դիրքերից, խնդրելով, ինքնամոռաց տրվելով երևակայական խաղաղության ու եղբայրական առևտրի մասին հեքիաթներին: Բնականաբար, դա տեսնում ու զգում են նաև Թուրքիայում ու ըստ արժանվույն գնահատում մեր իշխանությունների ուղերձները», – նշում է թուրքագետ, որպես փաստարկ բերելով այն, որ արդեն երկու օր է` թուրքական մամուլը հեգնական տոնով գրում է ՀՀ ԱԳՆ Ա. Այվազյանի վերջին հայտարարության մասին, որտեղ մեր նախարարը փաստացի արդարացնում էր Հայաստանի թուրքական շրջափակումը և խնդրում Անկարային բացել սահմանը:
Վարուժան Գեղամյանն բերում է մի օրինակ, թե ինչպես են հասարակ թուրքերը ընկալում Այվազյանի ասածը. «Ահա թուրքական սոցցանցերում ամենատարածված միտքն այս առթիվ. «Սա նման է իր գործը պրծած մարմնավաճառ կնոջ, ով հիմա էլ փողն է ուզում»:
Սա մեր ինքնամոռաց կառավարության դիպուկ գնահատական է ու իրողության արձանագրում, ավելացնում է թուրքագետը:
«Հիշեք, որ ներկայիս պայմաններով հարաբերությունների հաստատումը բերելու է Թուրքիայի կողմից Հայաստանի լիարժեք ստորացման», – այսպիսի մտքով ավարտվում է իր գրառումը Telegram-ալիքում թուրքագետ Վարուժան Գեղամյանը: