Ферзь против пешки, կամ ՛՛հեղափոխության՛՛ աուստերլիցյան էնդշպիլը

Այսօր մամուլում թնջուկ էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցի մասին նորության շուրջ: Հարցազրույցը դեռ չի հեռարձակվել, այսօր միայն անոնսն էր, բայց երկիրը դավադրաբար պարտության տարած թրքամետ իշխանության քարոզչամեքենան իր արբանյակներով ակնհայտորեն խուճապի մեջ է:
Ֆեյսբուքյան տիրույթում գործի դրվեցին անթիվ-անհամար ֆեյքեր, որոնք միմյանց հերթ չտալով անհեթեթություններ էին գրում:
Ուշագրավ է, որ այդ անհեթեթությունների մեծ մասը կարելի է խմբավորել երկու հիմնական ուղղություններով՝ ՛՛ձեր պաշտոնավարման ժամանակ ստեղծված հանցավոր ռեժիմը բերեց նրան, որ հեղափոխությունը հաղթեց՛՛ և ՛՛ինչո՞ւ իշխանությունը այդքան հեշտ տվեցիք Նիկոլին՛՛: Փաստորեն, օրվա իշխանությունը, որը ըստ էության գունավոր հանցավոր ռեժիմ է, որոշել է հանրային կարծիք ձևավորել այս երկու թեզի վրա հիմնվելով:
Երկու թեզն էլ չեն դիմանում որևէ քննադատության, քանի որ առաջացնում են լեգիտիմ հարցեր, որոնց պատասխաններն եյդպես էլ չեն տրվել 2.5 տարիների ընթացքում, ինչը արդեն հիմնավոր պատճառ է մտածելու, որ այդ երկու թեզերը ՛՛գունավոր հեղափոխության՛՛ նման կեղծ են:
Եթե իսկապես Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ եղել է հանցավոր ռեժիմ, ապա ինչո՞ւ մենք Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ողջ ընթացքում չտեսանք որևէ հնչեղ քրեական գործ: Անսահմանափակ վարչական ռեսուրսը հաշվի առնելով, ժամանակն առավել քան բավարար էր ՛՛հանցավոր ռեժիմի՛՛ ներկայացուցիչներին բացահայտելու համար:
Եթե իսկապես այդքան պարզամիտ եք, որ հարցնում եք, թե ինչո՞ւ ՀՀ 3-րդ նախագահն առանց արյուն թափելու հրաժարական տվեց, ապա թույլ տվեք հիշեցնել, որ հանրությունը, մոլորեցված լինելով տարիներ շարունակվող ստի և կեղծիքի վրա հիմնված տեղեկատվական տերրորով, դուրս էր եկել փողոց և պահանջում էր հրաժարական:
Ինչո՞ւ եք այսօր մեղադրում Սերժ Սարգսյանին այն բանի համար, որ լինելով ժողովրդավարության սկզբունքներին հավատարին առաջնորդ, 2018 թվականին նա կարատեց հանրային պահանջը և հրաժարական տվեց:
Վաղը եթեր է գնալու Սերժ Սարգսյանի հարցազրույցը: Կտրվեն շատ հարցերի պատասխաններ, որոնք օրվա իշխանության համար ցավոտ են լինելու: Այս սպասված հարցազրույցը կարելի է փոխաբերական անվանել “Ферзь против пешки’’ շախմատային տերմինով:
Հաշվի առնելով իշխանական և մերձիշխանական շրջանակներում տիրող հիստերիան, կարող ենք ակնկալել, որ Նիկոլ Փաշինյանի և նրա հանցավոր դավաճանական ռեժիմի համար սա կլինի աուստերլիցյան էնդշպիլ:
Հեղինակ՝ Նատալյա Սաղիյան