«Նախկինների» բացած ԿԸՀ կայքի «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժինը շարունակում է փակ մնալ
Տարիներ շարունակ, ամեն անգամ տեղական ինքնակառավարման մարմինների, Ազգային ժողովի, նախագահական ընտրությունների և ընդհանրապես բոլոր տեսակի հանրաքվեների արդյունքում պարտվելով, Հայաստանի ընդդիմությունը, որոնց շարքերի կառկառուն դեմքերից էր նաև ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բողոքում էր և աղաղակում ընտրակեղծիքների և բազմակի քվեաարկության դեպքերի մասին:
Նշում էին, թե ցուցակներում հանգուցյալ անձանց բազմաթիվ անուններ կան, կան մարդիկ որ գրանցված են մի քանի տեղ…
Այդ ամենի արդյունքն ի վերջո եղավ այն, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական elections.am կայքում բացվեց «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժինը, որն օնլայ ռեժիմով որոնում կատարելու ազատ հնարավոևրություն էր տալիս և ցույց էր տալիս ցանկացած անձի գրանցման վայրը:
Այսպիսով «Նախկինները» մեկընդմիշտ փակեցին շատերի բերանները:
Սակայն մեր օրերում, արի ու տես, որ նույն ԿԸՀ կայքի տվյալ բաժինը չի աշխատում:
Տվյալ հղմամբ էջը բացելու փորձ անելիս արդեն մի քանի ամիս է ստանում ենք միայն «Ընթանում են տեխնիկական վերազինման աշխատանքներ» պատասխանը:
Հեղինակ՝ Հայկ Կիսեբլյան