Գյումրիում երեկվա նիկոլիզմի հանրահավաքի սակավամարդությունը ընդամենը կապիտուլյանտի թիմի ապաշնորհությունն էր. Կարապետ Պողոսյան
Կարապետ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
՛՛Գյումրիում երեկվա նիկոլիզմի հանրահավաքի սակավամարդությունը ընդամենը կապիտուլյանտի թիմի ապաշնորհությունն էր, իրական նիկոլիզմի ծավալները դեռևս վտանգավոր է, հետևաբար հարգելի ընդդիմադիր գործընկերներ, չարժի իջնել դանչիկի մակարդակի ու մի 200 կամ 300 հոգի հաշվել, պետք ռեալ նայել, պայքարել ու առաջ գնալ:
Իսկ նիկոլի վարկանիշը դեռ երկար կմնա նույնիսկ նիկոլից հետո, քանի դեռ մենք չենք հասկացել ինչը մարդկանց դրդեց գնալ նրա հետևից…
Ինքնախաբեությունը և իրավիճակի ոչ օբեկտիվ գնահատականը մեզ հասցրեց 2018-ի պարտությանն ու 2020-ի կապիտուլացիային:՛՛