Ոստիկանները ջարդել են ցուցարար Ռազմիկ Արաբյանի ոտքը
Այսօր ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենքի հարակից վայրերում բողոքի խաղաղ ակցիա իրականացնելիս ոստիկանները, կիրառելով անհամաչափ ուժ, բերման ենթարկեցին մի քանի տասնյակ քաղաքացիների:
Ինչպես Yerkir.am-ին տեղեկացրին ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեության գրասենյակից՝ անհամաչափ ուժի կիրառմամբ բերման ենթարկելիս՝ ոստիկանները կոտրել են ՀՅԴ Կենտրոնի «Ռուբեն» կոմիտեության անդամ Ռազմիկ Արաբյանի ոտքը: Նրան այժմ տեղափոխել են հիվանդանոց: