Ասենք, մի անգամ զոռով մարդկանց բերեցիք, բա հետո՞, էդ մարդկանցով իշխանությո՞ւն եք պահելու. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, անդրադառնալով Ն.Փաշինյանի կողմից մարտի 1-ին հայտարարված հանրահավաքին.
՛՛Ասենք մի անգամ զոռով մարդկանց բերեցիք,բա հետո՞,էդ մարդկանցով իշխանությո՞ւն եք պահելու:
Չի ստացվելու, արհեստական ֆեյք հանրահավաք կարող եք մի անգամ անել, իսկ պայքարող ժողովուրդը պատրաստ է երկարատև պայքարի ու գնալով էս էժան մարդահավաքից հետո Բաղրամյան պողոտան ավելի ու ավելի է բազմամարդ լինելու:
Մեր հանրահավաքներին չեք գտնի մեկ մարդ, ում բերել են, իսկ էս անբարոյական մեթոներով դուք շուտով կպարտվեք:
Իսկ բերովի մարդիկ և, հատկապես, այդ ամոթալի գործընթացի կազմաերպիչները, գալուց առաջ պետք է մտածեն, որ գալիս են Արցախը թուրքին հանձնած դավաճանին սատարելու, գալիս են Հայաստանի կործանմանը իրենց լուման ունենալու համար:
Վաղը չասեք, որ ձեզ ստիպել են, չասեք գործից կհանեին, չասեք, դա որևէ մեկին չի հետաքրքրելու, դուք դասվելու եք Հայրենիքը հանձնողների ու կործանողների շարքին:՛՛