Կառավարության որոշմամբ ձմեռը վերանվանել ամառ ու բարձրացնել գազի գները. Կարեն Վրթանեսյան

Ռազմինֆո կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
՛՛Խորհրդարանականից փոխել կիսանախագահականի, հետո ցրել խորհրդարանը, փոխարինել այն ժողովրդական ժողովով, որը գումարվելու է ամեն տարի Հանրապետության Հրապարակում, եթե լոգիստիկ խնդիրներ չլինեն։
Բանակը մտցնել պաշտպանության նախարարության կազմ, հետո պաշտպանության նախարարությունը վերանվանել անվտանգության նախարարություն ու ենթարկել ԱԱԾ-ին, հետո նշանակել Դանիել Իոաննիսյանին ԱԱԾ պետ։
Սյունիքը տանել Տավուշ, Տավուշը՝ Լոռի, Լոռին՝ Վրաստան։
Փոխել զինանշանը, դրոշը, օրհներգը։
Կառավարության որոշմամբ ձմեռը վերանվանել ամառ ու բարձրացնել գազի գները։
Լայվ անել։