Խնդրում եմ Ձեզ ձերբակալել դավաճաններին և Հայաստանում ժամանակավոր վերահսկողություն հաստատել. Անդրանիկ Հովհաննիսյան

Քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

՛՛Դիմում եմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին,

Հարգելի՛ պարոն գեներալ,

Ես լիովին սատարում եմ Հայոց բանակին, մասնավորապես, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պահանջին, առ այն, որ ՀՀ կառավարությունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տան։

Հաշվի առնելով ներկայիս ներքաղաքական գործընթացները և Հայաստանի պետական ​​բարձրագույն ղեկավարության մեջ պետական ​​դավաճանների առկայությունը, խնդրում եմ Ձեզ՝ ձերբակալել դավաճաններին և Հայաստանում ժամանակավոր վերահսկողություն հաստատել։ Վտանգված են Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Հարգանքով,

Քաղաքագետ, Անդրանիկ Հովհաննիսյան։՛՛