Փաշինյանն իր մոտ է կանչել ոստիկանության պաշտոնյաներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել ոստիկանության պաշտոնյաներին, հայտնում է News.am-ը: Նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյնը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ չի ստորագրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը։ Նշենք, որ միաժամանակ նախագահը չի էլ դիմել ՍԴ այդ առաջարկության սահմանադրականության հարցով:
Այսօր ՀՀ նախագահին են հանդիպել «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարները եւ հորդորել են նախագահին այդ հարցով դիմել ՍԴ:
Այսօր նաեւ մամուլում տեղեկություններ եղան, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է քրգործ հարուցել եւ ձերբակալել Օնիկ Գասպարյանին: