Կարծում եմ, որ ներկայացում է պատրաստվում. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մասնակցում է Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների փակման արարողությանը։

Մինչ միջոցառաման մեկնարկը, նախագահ Սարգսյանը, ինչպես հայտնում են 3-րդ նախագահի գրասենյակից, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը քաղաքական հայտարարություն է անում Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դրդմամբ, պատասխանել է.

«Համապատասխանում է ուղիղ այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, ո՛ր Շուշին ադրբեջանական քաղաք է, ո՛ր «Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով և այն մասին, որ «Իսկանդերը» 80-ականների զենք է:

Կարծում եմ՝ ամենայն հավանականությամբ նոր ներկայացում է պատրաստվում. համբերենք՝ տեսնենք:

Իսկ մնացած հարցերին, երբ որ ներկայացումը դիտենք` կա՛մ ընթացքում, կա՛մ վերջում կպատասխանեմ:

Մոտակա ժամանակներում կպատասխանենք բոլոր հարցերին:

Շնորհակալություն»: