Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին. Զախարովա

Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին գրում է Փաստինֆոն։

«Մեր դիրքորոշումը չափված է, հստակ եւ միանշանակ, որին մենք դավանում ենք եւ արտաքին աշխարհի հետ մեր հարաբերություններում, եւ մեր արտաքին քաղաքականության մեջ, որն ուղղված է առանձին երկրների, պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության կառուցմանը՝ ներքին գործերին չմիջամտելը։ Դա (այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում — խմբ.) ինքնիշխան պետության ներքին գործն է, քաղաքական գործընթացն այդ պետությունում, այլ գնահատականներ լինել չի կարող», — ասել Է Զախարովան «Խոսում է Մոսկվան» ռադիոյի եթերում՝ պատասխանելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին։

Խոսելով այն մասին, թե արդյոք Ռուսաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանում իրավիճակի կարգավորման համար, Զախարովան ընդգծել է, որ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները՝ «ինքնիշխան պետության ներքին գործն է»: