«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը՝ Բաղրամյան պողոտայում
Բաղրամյան պողոտայում իր հերթական հանրահավաքն է հրավիրել «Հայրենիքի փրկության շարժումը», հայտնում է News.am-ը:
Լրատվական գործակալությունը նշում է, որ նախորդ հանրահավաքի ավարտին շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել էր. «Շաբաթ օրը մի հատ հսկայական հանրահավաք կանենք, որտեղ ցույց կտանք, որ ամբողջ ժողովուրդն է դրան մասնակցում»:
News.am-ը հիշեցնում է նաև, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ ընդդիմությունը շուրջօրյա նստացույց է իրականացնում Բաղրամյան պողոտայում: Այստեղ վրաններ են տեղադրված, պողոտան փակ է:
Նախորդ հանրահավաքի օրը, երբ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի օրն էր, ոստիկանությունը հատուկ միջոցներ էր ձեռնարկել, մեծ քանակի ոստիկանական ուժեր էին կենտրոնացրել ԱԺ շենքի բկում, դիպուկահարներ էին տեղակայել ԱԺ շենքի պատշգամբում, իսկ բակում էլ լուսաձայնային նռնակներ էին տեղադրել: