Սերգեյ Բեզրուկովը ներկայացման ժամանակ սրտի կաթված է ստացել
ՌԴ ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզրուկովը սրտի կաթված է ունեցել հենց բեմում՝ ելույթի ժամանակ։ Այս մասին պատմել է նրա մտերիմ ընկերն ու «Բրիգադա» սերիալի գործընկեր Դմիտրի Դյուժեւը՝ «Мой герой» հաղորդաշարի ժամանակ։
«Սերյոժան կարող է մեռնել հանդիսատեսի աչքի առաջ։ Նա նույնիսկ սրտի նոպա է ունեցել բեմի վրա, քանի որ նա այդ ամենի մեջ է եւ պակասին չի համաձայնվում», — հայտարարել է Դյուժեւը:
Դյուժեւի խոսքով՝ դերասանն ապրում է աշխատանքով։ Բեզրուկովն իր աշխատանքին այն աստիճան է տրվում, որ խաղի ընթացքում ոչ մի բանի վրա ուշադրություն չի դարձնում: Նա այնքան է մտնում իր կերպարների մեջ, որ նույնիսկ «աչքերն են փոխվում»: