Լարիսա Ալավերդյանը նախագահին կոչ է արել կատարել իր սահմանադրական պարտականությունները

Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը կոչով դիմել է երկրի նախագահ Արմեն Սարգսյանին: «Ես պնդում եւ կոչ եմ անում նախագահ Արմեն Սարգսյանին կատարել իր սահմանադրական պարտավորությունները եւ չմասնակցել էքցեսներին երկրում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը:
Հայաստանի Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն` նախագահը պետության ղեկավար է եւ վերահսկում է Սահմանադրության կատարումը: