Եթե Օնիկ Գասպարյանը հեղաշրջում աներ, ապա մենք Տավուշում կստանայինք պատերազմ. Արմեն Գրիգորյան

«Ես կարծում եմ, որ եթե Օնիկ Գասպարյանը հեղաշրջման ինչ-որ քայլ աներ, ապա մենք Տավուշում կստանայինք մի թեթև պատերազ»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը և բացատրեց, որ Տավուշում է նախատեսված պատերազմը, քանի որ այնտեղ չկան ռուսական զորքեր:

Ինչպես հաղորդում է Panorama.am-ը, բանախոսը դրանով բացատրեց փաստը, որ մինչ այժմ զինվորականներոը ոչ մի գործողություն չեն արել և իր այդ կարծիքը հաստատվել է նախորդ օրը, երբ 3-րդ բանակային կորպուսը բարձր պատրաստվածության վիճակի էր բերվել:

Հայտարարելով, որ Ալիևն ամեն կերպ ցանկանում է Փաշինյանին պահել իշխանության՝ պրոդյուսերը նշեց. «Եթե դուք ինչ-որ տեղ ունենաք մի գործակալ, որի պատրաստման վրա զգալի միջոցներ և ժամանակ եք ծախսել և նրան ուզում են հեռացնեն, բնականաբար, կանեք ամեն ինչ, որ պահեք նրան»: