Փաշինյանական Հայաստանը գայթակղիչ, ապահով և շահութաբեր չէ ներդրողների համար
Մի՞թե դուք ձեր տուն-տեղը ծախելով, կգնաք Աֆրիկայի մի անապահով և չզարգացած երկիր և ձեր ամբողջ գումարը կներդնեք այնտեղ:
Հնարավոր չէ, որ հարուստ երկրի տնտեսագետ կամ բիզմեսմեն, թողնելով ամենը, գա փոքրիկ և անկայուն մի երկիր և ներդնի այդտեղ իր գումարները: Ցանկացած բանիմաց և գիտակից տնտեսագետ կամ գործարար այդ քայլը կանի միայն այնտեղ, որտեղ իրեն ապահով կզգա, որտեղ որ նրա համար հստակ են տեղի օրենքները, հարկերը, տուրքերը, ռիսկերը, սեփականություն ձեռք բերելու կարգը, և այլն…
Իսկ ի՞նչ է կատարվում այժմ Հայաստանում:
Փոփոխվում է սահմանադրությունը, մեծ ու փոքր օրենքները, փոփոխվում են նախարարներ և գերատեսչությունների ղեկավարներ, մարդիկ են հետապնդվում ու տարվում դատարան, անհետանում է քաղավիացիայի ինքնաթիռ, սահմանին լարված է, Սյունիքում կա գերեվարվելու վտանգ:
Հայաստանում տվյալ պահին չեն ցանկանում ներդրումներ անել կամ որպես անգամ զբոսաշրջիկ գտնվել նույնիսկ սփյուռքահայերը:
Հայաստանը գրավիչ չէ նույնիսկ մեր ազգակիցների համար, որոնց ամբիցիաները Հայաստանում բիզնես անելու առումով մի քանի անգամ ավելի մեծ են, քան օտարերկրացիներինը:
Հոգեբանորեն, մինչև մարդիկ իրենց ապահով չզգան չեն գա Հայաստան և չեն կատարի ներդրումներ:
Հեղինակ՝ Հայկ Կիսեբլյան