Նախագահն ընտրել է արկածախնդրության ճանապարհը․ Արա Զոհրաբյան

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ստացվել է ՀՀ նախագահի աշխատակազմի պատասխանը:
«Ցավոք, նախագահն ընտրել է արկածախնդրության ճանապարհը:
Որպես քաղաքացի և փաստաբան, գործընկերներիս հետ, վաղվանից սկսելու ենք նախագահի վախերի բացահայտման գործընթացը», – հայտնել է Արա Զոհրաբյանը՝ գրառմանը կից տեղադրելով ՀՀ նախագահի աշխատակազմի նամակի լուսանկարը: