Վարչապետի խոսնակը՝ ՀՀ նախագահի՝ հանդիպման հրավերի մասին — Pastinfo
Վարչապետի աշխատակազմը չի շտապում արձագանքել ՀՀ նախագահի հանդիպման հրավերին։
Հիշեցնենք, որ նախագահի աշխատակազմը մարտի 10-ին հայտարարություն տարածեց առ այն, որ նախագահը հանդիպման հրավեր է ուղարկել վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին:
«Առաջնորդվելով համապետական ու համազգային շահերով՝ առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին ս/թ մարտի 13-ին ժ. 12:00-ին հրավիրում եմ հանդիպման նախագահական նստավայրում», — ասվում է հայտարարությունում:
«Փաստինֆո»-ն փորձել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակից ճշտել, արդյոք Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նախագահի հրավերը, սակայն նա խուսափեց պատասխանից։ «Չեմ մեկնաբանում»,- եղավ արձագանքը։
Նշենք, որ նախագահի հանդիպման առաջարկին մինչ այս պահը արձագանքել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ հայտարարելով, որ ընդունում են հանդիպման առաջարկ, իսկ ԲՀԿ-ն և Հայրենիքի փրկության շարժումը դեռևս վերջնական որոշում չունեն։ Խոստացել են հրապարակել այսօր ավելի ուշ։