Ռուս խաղաղապահների համար Արցախում կառուցվել է արդեն 9-րդ բլոկ-մոդուլային ավանը

Auroranews.am-ը գրում է.

՛՛Արցախում`Ասկերանում, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների տեղակայման կենսապայմանների բարելավման նպատակով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետների կողմից ամենակարճ ժամկետում կառուցվել է հերթական ՝60 անձի համար նախատեսված բլոկ-մոդուլային ավանը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ըստ հաղորդագրության, այն իններորդ նման ավանն է, որը կառուցվել է խաղաղապահ զորակազմի զինծառայողների համար:

Բլոկ-մոդուլային ավանները համալրված են հարմարավետ կենսակերպի համար անհրաժեշտ բաղադրիչներով:՛՛