Համացանցում հայտնվել են Կանարյան կղզիներում գտնվող առանձնատան լուսանկարները, որտեղ, ըստ պնդումների, Հիտլերը պլաստիկ վիրահատություն է արել` փոխելով դեմքը. Mirror (լուսանկարներ)
Tert.am-ը գրում է.
՛՛Կանարյան կղզիներում գտնվող առանձնատանը, ըստ տարբեր աղբյուրների, ժամանակին գաղտնի հիվանդանոց է եղել, որտեղ, ըստ պնդումների, նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը դեմքի պլաստիկ վիրահատության է ենթարկվել, գրում է Mirror-ը։
Շատերը պնդում են, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Casa Winter անունով հայտնի ամառանոցում պլաստիկ վիրահատության են ենթարկվել մի շարք նացիստ առաջնորդներ, այդ թվում՝ Ադոլֆ Հիտլերը։
Ըստ ասեկոսեների՝ նրանք այնուհետև բեմադրել են իրենց մահը և ճողոպրել Հարավային Ամերիկա՝ խուսափելով գործած ռազմական հանցագործությունների համար պատասխանատվությունից։
Հիտլերն ինքնասպան է եղել 1945 թվականին, սակայն տասնամյակներ շարունակ շրջանառվել է այն վարկածը, որ վերջինս կարողացել է անվաս փախչել և խուսափել պատասխանատվությունից։
Առանձնատան ներկայիս բնակիչ Պեդրո Ֆումերոն պատմել է, որ առանձնատան սպիտակ սալիկապատ սենյակը կարող էր վիրահատարանը լինել։
Նրա խոսքով՝ շատ սենյակներում պատուհաններ չկան, առկա է նաև թունելանման տարածք, որի վերջում փոքր պատուկան կա։
«Տանը կա բունկեր, բանտախցեր, դիահերձման սեղան և դիակիզման համար նախատեսված վառարան»,- ասել է նա։
Նշենք, որ առանձնատունը կառուցել է գերմանացի ճարտարապետ Գուստավ Ուինթերը, որը մինչև մահը հերքել է առանձնատան շուրջ պտտվող առեղծվածային և մութ պատմությունների ճշմարտացիությունը։՛՛