ՀՀ նախագահը արդեն ավարտել է հետազոտությունները և անցել սովորական աշխատանքային ռեժիմի

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հետազոտվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Նախագահն արդեն ավարտել է հետազոտությունները և անցել սովորական աշխատանքային ռեժիմի, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: