Քաշքշուկ՝ ոստիկանների ու քաղաքացիների միջեւ. Փաշինյանի ավտոշարասյունը մտավ նախագահական

ՀՓՇ անդամներն ու Փաշինյանի Հրաժարականը պահանջող քաղաքացիները, որոնք ժամեր առաջ ԱԳՆ-ի մոտ էին ու ուզում էին «դիմավորել» Փաշինյանին, հիմա էլ շարունակում են գտնվել նախագահական նստավայրի մոտ։ Այս մասին քիչ առաչ հայտնեց hraparak.am-ը։
Թերթը գրում է, որ նրանք ցանկանում էին այնպես անել, որ վարչապետը չկարողանա մտնել Արմեն Սարգսյանի մոտ հանդիպման։ Սակայն Փաշինյանի ավտոշարասյանը արդեն հաջողվել է անցնել։
Ի դեպ , քաղաքացիները փորձում էին փակել ոչ միայն Բաղրամյանը, այլ նաեւ նախագահականի հետնամուտքը, ինչի արդյունքում էլ ոստիկանների հետ վիճաբանություն տեղի ունեցավ, քաշքշուկ սկսվեց։
«Նիկոլ դավաճան, Նիկոլ հողատու»,- վանկարկում են քաղաքացիները։