Ես չեմ ուզում նույն ցինիկ տոնով պատասխանել Ալիևի ցինիկ հայտարարությանը. Իմքայլական պատգամավոր — Analitik.am

Ես Ադրբեջանի նախագահի հայտարարությունը գնահատում եմ որպես ցինիկ հայտարարություն ու չեմ ուզում նույն ցինիկ տոնով ու բառապաշարով պատասխանել Ադրբեջանի նախագահին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ խոսելով Ալիևի այն հայտարարության մասին, թե իրենք Հայաստանին կստիպեն Սյունիքի տարածքով «միջանցք» բացել իրենց համար դեպի Նախիջևան, հայտնում է Analitik.am-ը:

«Բայց կրկնում եմ, որ դա ցինիկ արտահայտություն է: Որևէ մեկը չի կարող մեզ այս պահին ինչ-որ բան պարտադրել: Կարծում եմ, որ հայտարարության բուն պատճառն այն է, որ Ադրբեջանի սպասումները շատ ու շատ հարցերում չեն իրականացվել՝ կապված ճանապարհների և այլնի հետ: Թեև ՀՀ-ի կողմից որևէ կետ չի խախտվել: Ադրբեջանը գուցե այլ պատկերացումներ ուներ, ինչը բերել է Ալիևի նման ցինիկ արտահայտությանը»,-ասել է Խաչատրյանը:

Խաչատրյանն ամեն դեպքում ասել է, որ Ալիևին նույն տոնով պատասխանելու մասին մտածելիս պետք է հիշել, որ մենք գերիներ ունենք: