Առաջարկում եմ առանց Նիկոլ ընտրությունների բանաձևում պահանջել ԿԸՀ նոր նախագահի ընտրություն, ով կնշանակվի արտախորհրդարանական ընդդիմությունից`Հայրենիքի փրկության շարժումից. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
՛՛Արտահերթ ընտրությունների գնալը Նիկոլի հետ քաղաքական ինքնասպանություն է:
Պատերազմ կեղծողը, ոնց՞ էլի, ոնց՞ պետք է արդար ընտրություն կազմակերպի, դա բացառված է: Նիկոլը պետք է հեռանա երկրի ղեկավարի պաշտոնից և ընտրությունները կազմակերպեն առանց նրա:
Առաջարկում եմ նաև առանց Նիկոլ ընտրությունների բանաձևում պահանջել ԿԸՀ նոր նախագահի ընտրություն, ով կնշանակվի արտախորհրդարանական ընդդիմությունից`Հայրենիքի փրկության շարժումից:
Նոր ԿԸՀ նախագահի (ընդդիմությունից) առկայության դեպքում հնարավոր է ապահովել երկրում արդար ընտրական գործընթաց:”
