Գևորգ Կոստանյանի գործը Ինտերպոլը համարել է քաղաքական և մերժել է համագործակցել մեր երկրի հետ․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ) — Tert.am
Երկու մարմին՝ Գլխավոր դատախազությունը և Հատուկ քննչական ծառայությունը երկար ժամանակ է՝ խաբում է մեզ, քանի որ Գևորգ Կոստանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը, հայտնում է Tert.am-ը, ներկայացնելով համապատասխան փաստաթուղթ Ինտերպոլից:
«Գլխավոր դատախազությունը և Հատուկ քննչական ծառայությունն անընդհատ հավաստիացնում էին, որ այդ գործի բացահայտմանը խանգարում են մի քանի հետախուզվող մարդիկ, բայց կյանքը ցույց է տալիս, որ ասում են՝ մենք պատրաստ ենք գալ և ցուցմունք տալ: Ստացվում է, որ մարդիկ, ովքեր լքեցին Հայաստանը, քաղաքական հետապնդման են ենթարկվում, և քաղաքական հետապնդման զոհ է դարձել ՀՀ նախկին գլխավոր դատախաղ Գևորգ Կոստանյանը»,- ասաց Թագուհի Թովմասյանը:
Մանրամասներ՛ տեսանյութում․
