Արա Աբրահամյանը «Համաձայնություն-2020» միջազգային մրցանակ է հանձնել Սեմյոն Պեգովին

News.am-ը գրում է

՛՛Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Համաձայնություն-2020» միջազգային մրցանակ է հանձնել ճանաչված լրագրող, ռազմական թղթակից Սեմյոն Պեգովին։ Մրցանակը Պեգովին շնորհվել է «Կյանքը որպես կոչում» անվանակարգում:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել «Ցեղասպանություն եւ Առաջին համաշխարհային պատերազմ։ Միջազգային պայմանագրեր։ Պատմական զուգահեռներ» համաժողովի շրջանակներում, որը Մոսկվայի կառավարության հետ համատեղ կազմակերպել է Ռուսաստանի հայերի միությունը:՛՛