Իմքայլականն ամուսնացել է, տեղափոխվել Ֆրանսիա ու վայր դրել մանդատը

Analitik.am-ը գրում է.

«Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի ավագանու իմքայլական անդամ Արփենիկ Մարությանը վայր է դրել մանդատը: Նրան կփոխարինի Արման Բաբաջանյանը:

Ավելի վաղ «Հայկական ժամանակի» հետ զրույցում Արփենիկ Մարությանը հայտնել էր, որ մանդատի վայր դնելու հարցում քաղաքական որևէ խնդիր կամ անհամաձայնություն չկա, և լիազորությունների դադարեցման պատճառն իր ամուսնությունն է: «Ուղղակի ամուսնացել եմ, երկրից մեկնել ամուսնուս բնակության վայր՝ Փարիզ»,- ասել էր նա:»