Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին արդեն ավերված է՝ «խաղաղասիրական» բարև Ադրբեջանից մեզ․ Վարուժան Գեղամյան

Թշնամին Շուշին օկուպացնելուց հետո անցել է հայկականի ոչնչացմամը: Արբանյակային լուսանկարներից երևում է, որ Շուշիի «Կանաչ ժամ» ժողովրդական անունը կրող եկեղեցին արդեն ավերված է: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

««Խաղաղասիրական» բարև Ադրբեջանից մեզ: Եթե ներկայիս տգետների իշխանությունը մնա, այսպիսի ապագա է սպասվում Սյունիքին ու Տավուշին», — այսպիսի խոսքերով է թուրքագետը ավարտում է իր գրառումը ՝ կցելով արբանյակային լուսանկարները: