Ղրիմի ճակատագիրն ու ապագան ընդմիշտ Ռուսաստանի հետ է. Լավրով
News.am-ը գրում է.
«Ղրիմի մտնելը Ռուսաստանի կազմ տեղի է ունեցել միջազգային իրավունքին լիովին համապատասխան, թերակղզին ընդմիշտ Ռուսաստանի Դաշնության կազմում է, Արեւմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, չի կարող փոխել դա, միաժամանակ աշխարհում աճում է հետաքրքրությունը տարածաշրջանի հետ կապերը զարգացնելու հանդեպ, ինչը Մոսկվան կխրախուսի, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Յոթ տարի առաջ, միջազգային իրավունքի լրիվ համապատասխանությամբ, դուք հանդես եկաք Ռուսաստանի Դաշնության կազմ թերակղզու մտնելու օգտին: Մարդկանց ինքնորոշման իրավունքի իրացման այս ձեւը, որն ամրագրված է ՄԱԿ կանոնադրության մեջ, դարձել է ղրիմցիների շահերը, արժանապատվությունը եւ կյանքը պաշտպանելու միակ միջոցը՝ Կիեւում հակասահմանադրական զինված հեղաշրջման արդյունքում իշխանության եկած ազգայնականների ու նեոնացիստների կողմից սպառնալիքների ֆոնին»,- ասել է Լավրովը:
«Ղրիմի ճակատագիրն ու ապագան ընդմիշտ Ռուսաստանի հետ է: Անկախ նրանից՝ դա ինչ-որ մեկին դուր է գալիս, թե ոչ: Արեւմուտքի պետությունների գործողությունները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, չեն կարող փոխել այդ իրողությունը՝ ոչ միջազգային-իրավական, ոչ քաղաքական, ոչ էլ բարոյական տեսանկյունից: Մեր կողմից, մեր դիվանագիտությունը կշարունակի եռանդուն աշխատանք տանել արտասահմանյան գործընկերների գիտակցության մեջ ամրապնդելու այն իրողությունները, որոնք կապված են տուն թերակղզու վերադարձի հետ»,- հայտարարել է Լավրովը:»
