Շուշին ազատագրած Քեռին ծննդյան օրն անց է կացրել Բաղրամյան պողոտայում, սպասելով Նիկոլի հրաժարականին
Շուշին ազատագրած ազատամարտիկ Մարտին Մուրադյանին բոլորը ճանաչում են Քեռի մարտական անվամբ։
Նա երդվյալ դաշնակցական զինվորներից է, դիրքապահ-հետախույզ՝ Պռոշյանցի դաշնակցականներ Պետոյի և Կարոտի ջոկատի լավագույն մարտիկներից մեկը:
Նա անցել է ողջ Արցախյան ազատամարտով, այնուհետև զբաղվել բանակաշինությամբ և Թալիշի, Մատաղիսի շրջաններում սահման է պահել:
Մասնակցել է նաև 2016-ի ապրիլյան պատերամզին և 2020-ի պատերազմին, որի ընթացքում վիրավորվել է և ողջ է մնացել միայն հրաշքով:
Թշնամական դավադիր գնդակը մտել է պարանոցն ու դուրս եկել բերանից, ատամները ջարդելով:
Այսօր նա դեռ բուժվում է, վերականգնվում, ցավ քաշում, դեռևս դժավարությամբ է խոսում, սակայն այսօր նա գտնվում է Բաղրամյան պողոտան փակած ակտիվիստների շարքերում:
Երկու օր առաջ Քեռին այստեղ նշեց իր ծննդյան տարեդարձը, միաժամանակ սպասելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականին ու հեռացմանը:
Հեղինակ՝ Հայկ Կիսեբլյան
