Լատվիացի մտավորականներն Ադրբեջանին կոչ են արել չխոչընդոտել ռազմագերիների և զոհված զինվորների մարմինների անհապաղ վերադարձին

Slaq.am-ը գրում է.

՛՛Լատվիա|յի հայտնի արվեստագետները, մտավորականներն ու մշակութային գործիչները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ է արվում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերեվարված անձանց վերադարձը Հայաստան: Հայտնում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունը.

Հայտարարությունում ասված է.

«Մենք, Լատվիայի Հանրապետության արվեստագետներս, մտավորականներս ու մշակութային գործիչներս, հավատալով մարդկային արժեքների կարևորությանը և միանալով մեր լիտվացի գործընկերներին, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին չխոչընդոտել ռազմագերիների և գերու կարգավիճակում պահվող այլ անձանց, ինչպես նաև վերջին Ղարաբաղյան պատերազմին ռազմական գործողությունների ժամանակ սպանված և զոհված զինվորների մարմինների անհապաղ վերադարձին Հայաստանի Հանրապետություն: Մեր տեղեկություններով՝ Հայաստանն արդեն վերադարձրել է Ադրբեջանի բոլոր ռազմագերիներին:

Համոզված ենք, որ բոլոր ռազմագերիների առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև փոխվստահության վերականգնման համար անհրաժեշտ առաջնային քայլերից մեկն է:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը միանալու այս մարդասիրական նախաձեռնությանը՝ դրանով իսկ օգնելով վերջին պատերազմի պատճառով Լեռնային Ղարաբաղում (Արցախ) հումանիտար աղետի հաղթահարմանը:

• Վիկտորս Ավոտինչ — բանաստեղծ, հրապարակախոս
• Ինարա Բելինկայա — գրավաճառների ասոցիացիայի նախագահ, “Jānis Roze” ընկերության տնօրեն, «Ճանաչման խաչի» շքանշանակիր
• Դանա Բիորկա — դերասանուհի, թատրոնի ռեժիսոր, Ռիգայի Միխայիլ Չեխովի անվան ռուսական թատրոնի տնօրեն
• Ինգունա Ցեպիտե — գրող, հրատարակիչ
• Դիանա Դիմզա Դիմմե — նկարիչ, Լատվիայի արվեստի ազգային թանգարանի ղեկավար
• Ինա Դրուվիետե — Լատվիայի համալսարանի մանկավարժ
• Անդրիս Ֆրեյբերգս — բեմադրող, մանկավարժ
• Լաորիս Գունդարս — սցենարիստ, դրամատուրգ, թատրոնի ռեժիսոր, մանկավարժ
• Րաֆի Խարաջանյան — արվեստագիտության դոկտոր, «Երեք աստղի» շքանշանակիր
• Ալվիս Հերմանիս — օպերայի և թատրոնի ռեժիսոր, «Նոր Ռիգա» թատրոնի տնօրեն
• Նորա Իկստենա — գրող, «Երեք աստղի» շքանշանակիր
• Իլզե Յաունալկսնե-Ռեդերե — լրագրող
• Վիեստուրս Կայրիշ — ֆիլմի, օպերայի, թատրոնի ռեժիսոր
• Ռեզիյա Կալնինյա — դերասանուհի, թատրոնի ռեժիսոր
• Անդրիս Կալնոզոլս — գրող, թատրոնի ռեժիսոր, դերասան
• Հայկ Կարապետյան — ֆիլմի և թատրոնի ռեսժիսոր
• Ագրիտա Կիոպա — Ռիգայի Ստրադինա համալսարանի գիտության գծով պրոռեկտոր
• Մարինա Կոստենեցկայա — գրող, «Երեք աստղի» շքանշանակիր
• Պետերիս Կռիլովս — կինոյի և թատրոնի ռեժիսոր, մանկավարժ
• Ռոլանդս Կրոնլակս — Լատվիայի կոմպոզիտորների միության խորհրդի նախագահ
• Մայա Կուլե — բանասիրության և փիլիսոփայության դոկտոր, Լատվիայի գիտությունների ակադեմիայի անդամ, «Երեք աստղերի» շքանշանակիր
• Զիգմարս Լիեպինշ — կոմպոզիտոր, Լատվիայի ազգային օպերայի խորհրդի նախագահ (2013-2019)
• Անդրա Մանֆելդե — գրող
• Էվիյա Մարտինսոնե — օերային երգիչ
• Արթուրս Մասկատս — երգահան
• Ագնեսե Մեյերե — լրագրող
• Յուրիս Միլլերս — պրոդյուսեր
• Յանիս Նորդս — ֆիլմի ռեժիսոր
• Կարինե Պարոնյանց — նկարիչ
• Կրիստինե Պաստերնակա — հագուստի դիզայներ
• Գեորգս Պելեցիս — երգահան, Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիայի պոֆեսոր
• Յուրիս Պոշկուս — ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ,
• Ելենա Պրիվալովա — երգեհոնահար, երաժշտագետ
• Այնարս Ռոզե — տնտեսագիտության դոկոտր, Jānis Roze և Jāņa Rozes apgāds ընկերությունների նախագահ
• Կրիստիանս Ռոզենվալդս — հասարակայնության հետ կապերի մասնագետ
• Այնարս Ռուբիկիս — դիրիժոր, «Կոմիշե օպեր» օերային թատրոնի երաժշտական ղեկավար
• Դավիս Սիմանիս — ֆիլմի ռեժիսոր, մանկավարժ
• Օյարս Սպարիտիս — ակադեմիկոս, Լատվիայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ
• Ինգա Սպրինգե — լրագրող
• Անդրիս Սպրուդս — Լատվիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն
• Բաբկեն Ստեփանյան — նկարիչ
• Բայբա Ստրաուտմանե — լրագրող
• Ռեյնիս Սուհանովս — բեմադրող, թատրոնի ռեսժիսոր
• Օլեգս Շապոշնիկովս — թատրոնի ռեսժիսոր, Դաուգավպիլսի թատրոնի տնօրեն
• Անդրեյս Շավրեյս — լրագրող
• Գատիս Շմիտս — կինոյի և թատրոնի ռեժիսոր
• Խորեն Ստալբե — երգիչ
• Լեոնս Տայվանս — Լատվիայի համալսարանի պրոֆեսոր
• Սոնորա Վայցե- օպերային երգչուհի
• Պետերիս Վասկս — երգահան
• Անդրիս Վեյսմանիս- դիրիժոր
• Դացե Վիգանտե — գրող
• Մառա Զալիտե — գրող, Լատվիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ՛՛