Ռուսաստան ԱԳՆ-ն արտահերթ ընտրությունների վերաբերյալ Փաշինյանի որոշումը համարում է Հայաստանի ներքին գործ

Մոսկվան Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Փաշինյանի որոշումը համարում է երկրի ներքին գործը։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

«Արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում նման որոշումները, քանի որ դրանք գնահատում են որպես ինքնիշխան պետությունների ներքին գործ», — ասել են ՌԴ ԱԳՆ-ից ի պատասխան РИА Новости-ի խնդրանքին մեկնաբանել Փաշինյանի որոշումը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ցառուկյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստան Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։