Հունիսի 20-ին նշանակված ընտրությունների վերաբերյալ Փաշինյանին վստահելու հիմք չկա. Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այս պահին Բաղրամյան պողոտայում հանդես գալիս խոստացված հայտարարությամբ:
Նա շեշտեց, որ ինքը որեւէ հիմքեր չունի վստահելու հունիսի 20-ի ընտրությունների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին ՝ Սաղաթելյանն ասաց, որ շարժման ընդհանուր որոշման համաձայն ՝ Բաղրամյան պողոտայում գործողությունները չեն դադարի այնքան ժամանակ, քանի դեռ պահանջները լիովին չեն բավարարվել:
Նա նաեւ նշեց, որ Վազգեն Մանուկյանը շարունակում է մնալ միակ թեկնածուն Հայրենիքի փրկության շարժման կողմից:
