Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը չի վերացվի. դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը

First hearings of the RA third President Serzh Sargsyan took place at the Court of General Jurisdiction of Kentron and Nork-Marash Administrative Districts

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 19-ին, մերժվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին պաշտպանի միջնորդությունը։ Այս մասին հայտնում է News.am

Պաշտպանական կողմը նշել էր, որ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու մասին քննիչի որոշումը ոչ իրավաչափ է, ակնհայտ չհիմնավորված եւ չպատճառաբանված. «Գույքի վրա կալանք դնելիս խախտվել են տվյալ դատավարական հարկադրանքի միջոցի կիրառումը կանոնակարգող, Քրեական դատավարության օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ»։