Փողոցը պետք է շարունակի իր ճնշումը, Հայաստանը Նիկոլ անունով ղեկավար պետք է չունենա․ Վահան Բաբայան

Փողոցը պետք է շարունակի իր ճնշումը, համարում է Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը, մեկնաբանելով իր ֆեյսբուքյան էջում հունիսի 20-ին հայտարարված արտահերթ ընտրությունները, ինչը հասարակության մեջ առաջացրեց բանավեճը այս թեմայի շուրջ:

«Հասարակության և քաղաքական լայն շրջանակների քննարկման հարցերի հարցն է դարձել գալիք արտահերթին մասնակցել չմասնակցելու հարցը: Այդ հարցը առաջացավ, քանի որ հայը ոտքի կանգնեց և մերժեց ապիկար սրիկային:

Այդ քննարկումների ժամանակ կարծում եմ արդար կլինի հիշել այն բոլոր մարդկանց, ովքեր նոյեմբերի 10-ից ոտքի ելան և ապացուցեցին իրենց պայքարով, որ Հայաստանը չի հանդուրժելու կապիտուլյանտ դավաճանին: Խոսքս վերաբերվում է առաջին հերթին շարքային քաղաքացիներին:

Եթե չլիներ մեր քաղաքացիների պայքարը փողոցում չեր լինի նաև այսօրվա քաղաքական վիճակը, երբ հողատուն շենքից շենք գնալու համար ստիպված հազարավոր ոստիկաններ է հանում:

Նա կարող էր այնպիսի ռեպրեսիաներ սկսել, որ այլևս մարդիկ ստիպված պետք է համակերպվեին պարտության հետ, բայց ի շնորհիվ փողոց դուրս եկած մարդկանց նա ճնշված է, նա պարտված է, իհարկե դեռ փորձում է դիմադրել և փորձելու է վերարտադրվել: Դա էլ լավ գիտենք:

Անկախ նրանից ինչ կլինի առաջիկա ամիսներին փորձը ցույց տվեց, որ փողոցն էր միակ ճնշման միջոցը այս հակահայկական ռեժիմի վրա և պայքարը պետք է շարունակել մինչև հաղթական ավարտ: Հայաստանը Նիկոլ անունով ղեկավար պետք է չունենա», — եզրակացնում է Վահան Բաբայանը: