Անկարայում ողջունում է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ որոշումը, բայց նաև զգուշացնում են

Անկարան ողջունում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ որոշումը։ Թուրքիան հուսով է, որ Երևանը հավատարիմ կմնա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրին: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ահմեդ Բերաթ Չոնքարը:

«Մենք ճիշտ ենք համարում, երբ ընտրություններն անցկացվում են ազատորեն, և իշխանությունը փոխվում է ըստ ժողովրդի կամքի: Ինչպես գիտեք, Թուրքիայում հեղաշրջումներ են եղել, վերջին փորձը եղել է 2016-ի հուլիսին: Կառավարությունների բռնի փոփոխությունը երկիրը հետագայում ներքաշում է քաոսի մեջ և լարվածություն ստեղծում ամբողջ տարածաշրջանում: Հայաստանում ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների անցկացումը ճիշտ ուղի է»,- ասել է Ահմեդ Բերաթ Չոնքարը:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղին, հաշվի առնելով տարածաշրջանում այնպիսի կարևոր դերակատարների մասնակցությունը, ինչպիսիք են Ռուսաստանը և Թուրքիան, և այս հարցում Ադրբեջանի կոռեկտությունը միջազգային իրավունքի տեսանկյունից, կարծում եմ, որ գործընթացը կշարժվի կայունության հիման վրա: Ով էլ գա Հայաստանում իշխանության, պետք է հավատարիմ մնա Ղարաբաղի մասին համաձայնագրին և գործի միջազգային իրավունքի շրջանակներում `հանուն տարածաշրջանում խաղաղության, հանգստության և կայունության», — ասաց թուրք պատգամավորը:

Հակառակ դեպքում անհրաժեշտ կլինի կոշտ գործել, և դա չի բխում բուն Հայաստանի շահերից, նշել է Չոնկարը: