Եկեղեցու դեմ արշավող այս խելագարը հիմա մեջբերումներ է անում Պողոս առաքյալից ու խոսում քրիստոնեական արժեքներից. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հողատուն սկսեց իր գարնանային հյուրախաղերը:
Արագածոտնում քիչ առաջ դավաճան հողատուն հայտարարեց, որ առաջնորդվում է քրիստոնեական արժեքներով, պատկերացնո՞ւմ եք…
«Ասֆալտին փռող», «պատերին ծեփող», եկեղեցու դեմ արշավող այս խելագարը հիմա մեջբերումներ է անում Պողոս առաքյալից ու խոսում քրիստոնեական արժեքներից:
Արյուն թափելուց է խոսում, պատկերացնո՞ւմ եք, չէ դուք պատկերցրեք, հազարավոր զոհերի, գերիների, անհետ կորածների, վիրավորների պատճառ դարձած հողատուն խոսում է այլոց արյուն թափելու ցանկությունից:
Մի խոսքով դեռ ինչեր ասես կլսի ու կտեսնի մեր բազմաչարչար ժողովուրդը: Միայն կարելի է ցավակցել լսողներին, ով դեռ ունի այդ կարողությունը լսելու հողատու դերասանին:»
