32-ամյա վարորդը Bentley-ով հայտնվել է փոսում. ավտովթար Երևանում
Այսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ից 04։30-ն ընկած ժամանակահատվածում 32-ամյա Կարապետ Թահհանը իր վարած Bentley մակնիշի 77 XF 777 համարանիշի ավտոմեքենայով Նազարբեկյան փողոցի 25/1 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կախված վիճակում հայտնվել շինության նպատակով կոյուղաջրերի համար փորված փոսում։ Այս մասին հայտնում է Shmashyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա սթափ է։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասում էին, որ նշված հատվածում տևական ժամանակ է՝ շինարարական աշխատանքներ են ընթանում, սակայն նախազգուշացնող ոչ մի նշաններ տեղադրված չէն, և վարորդները կարող են չնկատել և տեղի ունենա վթար, ինչը այս պահին կա. «Իսկ թե ով է փոխհատուցելու քաղաքացու վնասը, չգիտենք»։
Իսկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նման շինարարություն կատարողների նկատմամբ վերահսկողություն սահմանելու փոխարեն թողնես՝ ավագանու նիստերի ժամանակ մտնի իր դերի մեջ։ Իսկ ավելի ճիշտ կլինի, որ երբ շինարարության համար թույլտվություն են տալիս, լավ կլինի՝ հետամուտ լինեն, թե արդյո՞ք պահպանվում են անվտանգության կանոնները, իսկ այս դեպքում, որ չի պահպանվել կառուցապատողի կողմից ու չի վերահսկվել քաղաքապետարանի և թաղապետարանի կողմից, դա փաստ է։ Երևի, այստեղ էլ է գործել «կարգին» քաղաքապետի «սևեր-սպիտակներ» տարբերակը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
