Կրթական համակարգում սարսափած են՝ ղեկավարի պաշտոնին հերթական անփորձ ՔՊ-ականի հայտնվելուց
«Հրապարակ»-ը գրում է.
«Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության երկու ամենաառանցքային՝ հանրակրթության եւ բուհերի վարչությունները տեւական ժամանակ է՝ ղեկավար չունեն։
Հանրակրթության վարչությունը պետ չունի 2020-ի հուլիսից սկսած։ Մի անգամ անցած տարվա օգոստոսին մրցույթ են անցկացրել, որն անարդյունք է ավարտվել՝ ցանկալի թեկնածուն չի կարողացել գրավոր քննությունը հանձնել։
2021թ․ մարտի 1-ին նորից են մրցույթ հայտարարել, որին, մեր տեղեկություններով, 21 թեկնածու է դիմել։ Բայց նախարարության աշխատողները չգիտեն, թե ովքեր են թեկնածուները։
Նրանք սարսափած են այն մտքից, որ այդ առանցքային վարչությունների ղեկավարի պաշտոնին կարող են հայտնվել հերթական անփորձ ՔՊ-ականները։ Մրցույթ է հայտարարվել նաեւ բուհերի վարչության պետի տեղի համար։»
