Եթե ժողովուրդը որոշի, որ պետք է ինձ պատի տակ գնդակահարել, ես կկանգնեմ այդ գնդակահարության պատի տակ. Նիկոլ Փաշինյան

Analitik.am-ը գրում է.

«Եթե ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես խոնարհ կանգնելու եմ այդ գնդակահարության պատի տակ: Որևէ մեկը չմտածի, թե ես կփախնեմ ժողովրդի կայացրած որևէ որոշումից: Այս մասին Արագածոտնում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որով վերջինս առաջարկել էր, որ Նիկոլ Փաշինյանը թեկուզ ժամանակավորապես, բայց հեռանա Հայաստանից:

«Եվ դուք ունեք այդ իրավունքը: Եթե մեր ժողովուրդը որոշելու է, որ պետք է ինձ պատի տակ գնդակահարել, ես խոնարհ կանգնելու եմ այդ գնդակահարության պատի տակ: Փախնողները թող մտածեն փախնելու մասին»,-ասել է նա:»