Ողբերգական ավտովթար Առինջ գյուղում (տեսանյութ)

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հաշվառված, 34-ամյա Գրիգոր Գրիգորյանը իր վարած Opel Corsa ավտոմեքենայով Առինջ գյուղի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի վերելքոտ ավտոճանապարհով դեպի վեր ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, ավտոմեքենան հետընթաց կատարելու ժամանակ բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող բետոնե պատին և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Գրիգորյանը տեղում մահացել է։