Կոնգոյում նախագահի ընդդիմադիր թեկնածուն մահացել է ընտրությունների օրը

Tert.am-ը գրում է.

՛՛Կոնգոյի Հանրապետությունում կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկրի նախագահի թեկնածուներից մեկը: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Գի Բրայս Պարֆե Կոլելայի հիվանդությունն արագ տեմպերով է զարգացել: Վերջինս ուրբաթ է իմացել, որ հիվանդ է «Քովիդ-19-ով, իսկ արդեն կիրակի, երբ երկրում բացվել են ընտրատեղամասերը, մահացել է:

Քաղաքական գործիչը 61 տարեկան էր: Ինչպես հաղորդվում է, շաբաթ նա տեսաուղերձ է ձայնագրել հիվանդանոցից՝ դիմելով ընտրողներին:

«Իմ թանկագին հայրենակիցներ, ես խնդիրներ ունեմ: Պայքարում եմ մահվան դեմ: Այնումենայնիվ, խնդրում եմ բոլորիդ կանգնել և քվեարկել փոփոխությունների համար, որպեսզի իմանամ, որ իզուր չեմ պայքարել»,- ասել է վերջինս:՛՛