Բաց է թողնվել ևս մեկ հնարավորություն` ելք գտնելու ռուս-ամերիկյան հարաբերությունների փակուղուց. ՌԴ ԱԳՆ

Հաշվի առնելով այն փաստը, որ Վաշինգտոնը չարձագանքեց Ռուսաստանի Նախագահի նախաձեռնությանը ՝ բաց տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցելու առաջարկը ԱՄՆ նախագահ Բայդենի հետ, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՝ ափսոսանք հայտնելով այդ կապակցությամբ: Հայտարարության տեքստը տեղադրված է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում:

«Ցավով արձանագրում ենք, որ ամերիկյան կողմը հավանության չի արժանացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ տեսակոնֆերանսի բաց ձևաչափով մարտի 19-ին կամ 22-ին ԱՄՆ նախագահի հետ բանակցելու առաջարկը, որի նպատակն էր քննարկել երկկողմ հարաբերություններում կուտակված խնդիրները, ինչպես նաև ռազմավարական կայունությանն առնչվող թեմաները։

Բաց է թողնվել ևս մեկ հնարավորություն `ելք գտնելու փակուղուց, որը ստեղծվել է ռուս-ամերիկյան հարաբերություններում Վաշինգտոնի մեղքով:

Պատասխանատվությունը սրա համար ամբողջությամբ կրում է Միացյալ Նահանգները»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: