Ժողովրդին մեղադրելու փոխարեն շարունակեք պայքարը, ոչ մի պայքար հեշտ չի լինում․ Վահան Բաբաըան

Ժողովրդին մեղադրելու փոխարեն շարունակեք պայքարը, ոչ մի պայքար հեշտ չի լինում, կոչ է անում իր ֆեյսբուքյան էջում Ռեֆորմիստների կուսակցության առաջնորդ Վահան Բաբայանը։

«Շատերի մոտ նկատվում է ժողովրդին մեղադրելու միտում, թե բա ուրեմն արժանի ենք ունենալ կապիտուլյանտ, մեզ հասնումա և այլն: Ի դեպ սա քաղաքական դիսկուսի կարևոր հենակետերից է այսօր:

Մի մոռացեք, որ նույնիսկ այս մեղմ ասած անարդար վիճակում հեշտ բան չէ մարդկանց համախմբել, բացատրել ճիշտը, քանի որ ոչ բոլորն են հասկանում կատարվածի հետևանքները և ներկա դավաճանական կառավարող շրջանակի վտանգավորությունը: Պատճառները շատ են, չեմ ցանկանա թվարկել, բայց պետք է հասկանալ, պայքարը դրա համար էլ պայքար է իր դժվարություննրով, հիսթափություններով և բարդություններով: Մի մեղադրեք ժողովրդին դա ամենից հեշտ բանն է, որ կարող ենք անել, պետք է շարունակել պայքարը ամեն գնով և հաջողությունը կայցելի մեզ մի կասկածեք:

Ոչ մի հաղթանակ հեշտ չի տրվում, դավաճան կապիտուլյանտի հույսն էլ հենց դա է, որ մարդիկ կհիսթափվեն կսկսեն միմյանց մեղադրել, հետո կգտնեն այլ մեղավորներ և պայքարը կքայքայվի ու կվերանա», — գրել է Վահան Բաբայանը, վստահություն է հայտնելով, որ մեր ժողովուրդը կկարողանա իր մեջ ուժ գտնել, ընդունել իր սխալները և համախբված «վտարել այս վիրուսին»: